Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Միջոցառում


Սեմինար «TERMINUS»

Մայիսի 31–ին «Թերմոռոս–Ար» ընկերության սրահում տեղի ունեցավ Մոսկվաից Երևան ժամանած, Ռուսաստանում առաջատար «Terminus» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Կլյոնինի սեմինարը «Terminus» չորանոցների վերաբերյալ։ Ընկերությունն արդեն 12 տարի է ինչ գործում է ռուսաստանյան շուկայում և 7 տարուց ավել է ինչ «Թերմոռոս–Ար» ընկերության անբաժան գործընկերն է։ Չժանգոտվող պողպատից պատրաստված այս չորանոցները մեծ ճանաչում և պահանջարկ ունեն ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՊՀ երկրներում։ Սեմինարին ներկա էին ինչպես «Թերմոռոս–Ար» ընկերության տնօրենն ու տարբեր բաժինների աշխատակիցները, այնպես էլ բրենդով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սեմինար «UPONOR»

Ապրիլի 28–ին «The LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ Մոսկվայից Երևան ժամանած ֆինլանդական «UPONOR» ընկերության ներկայացուցիչ Միխաիլ Կուզնեցովի սեմինարը։ Ընկերությունը զբաղվում է ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի արտադրությամբ, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում կարված պոլիէթիլենային խողովակների արտադրությունը, ինչը «UPONOR» ընկերությունը հաջողությամբ իրագործում է արդեն 40 տարի, դարձնելով այն իրենց այցեքարտը։ Սեմինարի թեման «UPONOR» ապրանքանիշի ապրանքատեսականու ներկայացումն էր, որը նորություն է Հայաստանում։ Սեմինարին ներկա էին ինչպես «Թերմոռոս–Ար» ընկերության տնօրենն ու տարբեր բաժինների աշխատակիցները, այնպես էլ հիմնական հաճախորդներն ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողներ։

Տարեվերջի հանդիպում ճարտարապետների և դիզայներների հետ

«Թերմոռոս-Ար» ընկերությունը շարունակում է բարի ավանդույթները և 2010 թվականի վերջում ամփոփիչ հանդիպում ունեցավ Հայաստանի ճարտարապետների և դիզայներների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ընկերության որոշ նորություններ՝ նոր ապրանքանիշեր և նախագծեր, ինչպես նաև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ Արևմտյան Հայաստանի մասին, որը ներկայացրեց ՀՀ Պատմության Ինստիտուտի տնօրեն պրն. Աշոտ Մելքոնյանը: Երեկոն անցավ "The Club" ակումբում, այն կրում էր ընկերական բնույթ և նպատակ ուներ ջերմ մթնոլորտում ևս մեկ անգամ հավաքել ընկերության վաղեմի գործընկերներին և բարեկամներին:

Հանդիպում ճարտարապետների հետ

Հոկտեմբերի 7-ին «Կոլլաժ» ռեստորանում տեղի ունեցավ «Թերմոռոս-Ար» ընկերության հերթական հանդիպումը ճարտարապետների հետ: Հանդիպման հիմնական նպատակն ինքնատիպ մրցանակաբաշխությունն էր: Ընկերությունը դեռ մեկ տարի առաջ ճարտարապետների համար հայտարարել էր «Լավագույն նախագիծ» մրցույթը, որի հաղթողները հայտարարվեցին համընդանուր քվեարկության արդյունքում: Այսպիսով, երկու գլխավոր մրցանակները շահեցին ճարտարապետներ Արիկ Ավետիսյանը և Գարիկ Եղոյանը: Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք նրանց և հայտնում մեր ուրախությունը նրանց նման մասնագետների հետ երկարատև ու արդյունավետ աշխատելու կապակցությամբ:

«Տարվա ապրանքանիշ 2010»

«Տարվա ապրանքանիշ 2010» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Կառավարության Տան դահլիճում, «Թերմոռոս-Ար» ընկերության ներկայացրած RAPIDO ապրանքանիշը արժանացավ մրցանակի: Գերմանական արտադրության RAPIDO ջեռուցման կաթսաները բարձր տեխնոլոգիաների, հուսալիության, երկարակեցության և բարձր որակի համադրություն է: Այն համապատասխանում է նման դասի կաթսայի բոլոր պահանջներին: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեր կողմից ներկայացված ապրանքանիշերը տարեց տարի արժանանում են «Տարվա ապրանքանիշ» կոչմանը:

Տեխնիկական սեմինար FAR-ի հետ

2010թ. հունիսի 19 FAR ընկերության ներկայացուցիչները, պրն. Ալբերտո Ալեզինան ու պրն. Կլաուդիո Ձանելլան անցկացրեցին տեխնիկական սեմինար "Թերմոռոս-Ար" ընկերության աշխատակիցների և համագործակցող մոնտաժային խմբերի համար: Սեմինարի թեման FAR ընկերության նորույթներն էին ու փորձի փոխանակումը: Ներկա էին նաև "Թերմոռոս" ընկերության տնօրեն պրն. Աշոտ Դանիելյանի և "Ար-Սերվիս" ընկերության տնօրեն պրն. Լիպարիտ Պետրոսյանը:

Գերգիևը Հայաստանում

Մայիսի 3-4 աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեվը և Մարիինսկի Նվագախումբը երկու հրաշալի համերգ ունեցավ Երևանում: Հայտնի դաշնակահար Դենիս Մացուևը և տաղանդավոր երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը նույնպես մասնակցեցին համերգին: Համերգն իրենց ներկայությամբ պատվեցին լեգենդար Մայա Պլիսեցկայան և Ռադիոն Շչեդրինը, ինչպես նաև ՀՀ Նախագահն ու Վարչապետը: «Թերմոռոս-Ար» ընկերությունը պատիվ ունեցավ հովանավորչությամբ հանդես գալ Երևանի կյանքում այդ հիանալի մշակութային իրադարձություններում:

Սեմինարներ նոր ապրանքանիշերի վերաբերյալ

2010 ապրիլի 21 և 27 "Թերմոռոս-Ար" ընկերության խանութներից մեկում Վարդանանց 15 հասցեյով անցկացվեցին սեմինարներ դիլերների, մոնտաժողների և աշխատակիցների համար: Ներկայացվեցին նոր ապրանքանիշեր. RAPIDO - գերմանական կաթսաներ և ավտոմատիկա, TUXHORN – արագ մոնտաժման համակարգեր կաթսայատների համար, KME – պղնձե խողովակներ, VIEGA - ֆիթինգներ: Պղնձե խողովակների նկատմամբ բարձր հետաքրքրության պատճառով ընկերությունը որոշեց մայիսի 11-ին անցկացնել պրակտիկ սեմինար դրանց անցկացման վերաբերյալ: Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել "Թերմոռոս-Ար" ընկերության ցանկացած խանութում:

Դասընթացներ "Թերմոռոս-Ար" ընկերության աշխատակազմի հետ

Հոկտեմբերի 3-4 «Թերմոռոս-Ար» ընկերության քրասենյակում անցկացվեցին դասընթացներ վաճառքի բաժնի աշխատակիցների հետ: Դասընթացներն անցկացնում էր Ա. Բարիշևան - Մոսվայում՝ աշխատակազմի գծով հայտնի մասնագետ, թեմատիկ գրքերի հեղինակ: Միջոցառման նպատակը պատվիրատուների հետ շփման բարելավումն է:

Սեմինարներ կաթսաների վերաբերյալ

Հոկտեմբերի 13-14 Մոսկվայից ժամանած մասնագետները «Թերմոռոս-Ար» ընկերության աշխատակիցների և գործընկերների համար: Սեմինարների թեմաներն էին Լամբորգինի և Ռապիդո կաթսաները:

Սեմինար "Soler & Palau օդափոխության համակարգեր"

Սեպտեմբերի 23-24 Անի հյուրանոցի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ "Soler & Palau օդափոխության համակարգեր" խորագրով սեմինար, որը ներկայացրեց "Soler & Palau" իսպանական ընկերության մոսկովյան ներկայացուցչության աշխատակիցը հրավիրված "Թերմոռոս-Ար" ընկերության կողմից: "Թերմոռոս-Ար" ընկերությունը սկսել է ներկրել "Soler & Palau" ընկերության արտադրանքը 2009 թվականի հունիս ամսից: "Soler & Palau" ընկերությունը հանդիսանում է եվրոպական օդափոխության համակարգեր արտադրող խոշոր ընկերություն, որը ունի ոչ միայն մեծ արտադրամասեր, այլ նաև գիտական լաբորատորիա, որտեղ փորձարկվում է պատրաստի ապրանքը, որը անցնում է բոլոր հնարավոր ստուգումները (ձայնային և ջերմային) և հետո միայն արտահանվում: Լաբորատորիայի 60-ից ավելի աշխատակիցները անդադար աշխատում են նոր լուծումների և նոր արտադրանքների վրա: "Soler & Palau" լաբորատորիայում փորձարկումներ են անցնում նաև կոնկուրենտ ընկերությունների արտադրանքները, քանի որ միայն այստեղ կան համապատասխան հազվագյուտ և թանկարժեք սարքավորումներ: "Թերմոռոս-Ար" ընկերության գործընկերների շարքին է ավելացել ևս մեկ հուսալի գործընկեր:

Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ

Սեպտեմբերի 22-23 Երևանի մշակութային կյանքում տեղի ունեցավ մեծ իրադարձություն: XXI Հեռանկարներ 11-րդ փառատոնի շրժանակներում Հայաստանում էր Թագավորական Ֆիլհարմոնիկ Նվագախումբը, դիրիժոր Գժեգոշ Նովակը և դաշնակահար Բորիս Բերեզովսկին: Կայացած երկու համերգների հովանավորների շարքում էր նաև «Թերմոռոս-Ար» ընկերությունը, որը արդեն տարիներ շարունակ ուրախությամբ համագործակցում է XXI Հեռանկարներ փառատոնի հետ, ի դեմս մեծարգո մաեստրո Ս. Ռոստոմյանի:

Տարվա ապրանքանիշ

2009թ. սեպտեմբերի 10-ին Երևանի Մարրիոթ հյուրանոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ դիզայն-մարտկոցներ արտադրող JAGA ընկերությունը (Բելգիա) արդեն երկրորդ անգամ (նաև 2007թ.) արժանացավ "Տարվա ապրանքանիշ" մրցանակին, որը սահմանել է "Մաստեր" միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը, ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության պաշտոնական աջակցությամբ: Հայաստանում JAGA ընկերությունը ներկայացնում է "Թերմոռոս-Ար" ընկերությունը: Մրցանակը ընդունեց ընկերության տնօրեն պ-ն Խ. Քոթանջյանը: Շնորհակալություն ենք հայտնում "Մաստեր" Կենտրոնին այս յուրահատուկ արտադրանքն ըստ արժանվույն գնահատելու համար:

Շինարարի օր

2009 թ-ի օգոստոսի 7-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Շինարարի օրվա կապակցությամբ հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Վարչապետը, Շինարարության Նախարարը, Պաշտպանության Նախարարը, Ֆինանսների Նախարարը և այլոք: Մի քանի շինարարական ընկերություններ ստացան մեդալներ և շնորհակալագրեր:  «Թերմոռոս-Ար» ընկերությանը հանձնվեց շնորհակալագիր ՀՀ Շինարարների Միության կողմից շինարարության ոլորտում ներդրումներ ունենալու համար: Ընկերությունը շնորհավորեց Շինարարների Միությանը, մաղթեց հաջողություն աշխատանքում և ամենայն բարին:

Սեմինար նախագծողների հետ

2009 թ. հուլիսի 29–ին Պուշկինի 51/26 հասցեում գտնվող «Թերմոռոս-Ար»-ի նորաբաց խանութում տեղի ունեցավ հանդիպում մայրաքաղաքի գործող նախագծային ընկերությունների հետ։ Հանդիպման հիմնական թեման Rhoss ապրանքանիշն էր – նոր ապրանքանիշ Հայաստանի ջեռուցման շուկայում, ներկայացված «Թերմոռոս-Ար» ընկերության կողմից:  «Թերմոռոս-Ար» ընկերության մասնագետը հյուրերին ներկայացրեց օդափոխության և օդորակման Եվրոպայի ամենահայտնի և խոշորագույն արտադրողին: Հանդիպման նպատակն էր հետագա փոխշահավետ համագործակցությունը և նոր մասնագետների հետ ծանոթությունը:

Շքեղության ցուցահանդես

Հունիսի 26-27 Golden Palace հյուրանոցում տեղի ունեցավ լյուքս կարգի ապրանքանիշերի ցուցահանդես, կազմակերպված El-Holding-ի կողմից, որտեղ «Թերմոռոս-Ար» ընկերությունը ներկայացրեց իր Jaga ապրանքանիշի Heatwave ջեռուցիչը: Ցուցահանդեսին մասնակցում էին այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշեր, ինչպիսիք են Porsche, Bang & Olufsen, Baccarat, Kiton, Chimento և շատ ուրիշներ: 

Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք
www.elitelifefair.am

2009 JAGA միջազգային էքսպորտ հանդիպում

2009թ. ապրիլի 20-25 "Թերմոռոս-Ար" ընկերության աշխատակիցները մասնակցեցին Բելգիայում JAGA ընկերության կողմից հրավիրված ամենամյա էքսպորտ գործընկերների հանդիպմանը: JAGA-ի էքսպորտ ցանցն ընդգրկում է 27-ից ավելի երկրներ Եվրոպայից, Ասիայից, ինչպես նաև ԱՄՆ-ն և Ավստրալիան: Գործընկերները այցելեցին Հասսելթում գտնվող JAGA-ի գործարանը, մասնակցեցին սեմինարների, ծանոթացան նորույթներին ու մասնագիտական հմտություններին:

EXPO 2009

2009թ. ապրիլի 17-20 "Թերմոռոս-Ար" ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա "Շինարարություն և Վերանորոգում" առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է հիմնականում իր JAGA ապրանքանիշը: 

Մրցանակ համագործակցության համար

2009թ-ի հունվարի 24-ին "Թերմոռոս-Ար" ընկերության խանութ-սրահում մրցանակ շնորհվեց ընկերության հետ համագործակցող մոնտաժող Արթուր Հակոբյանին, հիմնվելով 2008թ. տարեկան արդյունքների վրա: Որպես մրցանակ պրն. Հակոբյանին շնորհվեց Lamborghini կաթսա:

Հանդիպում ճարտարապետների հետ

Հոկտեմբերի 7-ին "Կոլլաժ" ռեստորանում տեղի ունեցավ "Թերմոռոս-Ար" ընկերության հերթական հանդիպումը ճարտարապետների հետ: Հանդիպման հիմնական նպատակն ինքնատիպ մրցանակաբաշխությունն էր: Ընկերությունը դեռ մեկ տարի առաջ ճարտարապետների համար հայտարարել էր "Լավագույն նախագիծ" մրցույթը, որի հաղթողները հայտարարվեցին համընդանուր քվեարկության արդյունքում: Այսպիսով, երկու գլխավոր մրցանակները շահեցին ճարտարապետներ Արիկ Ավետիսյանը և Գարիկ Եղոյանը:
 Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք նրանց և հայտնում մեր ուրախությունը նրանց նման մասնագետների հետ երկարատև ու արդյունավետ աշխատելու կապակցությամբ:

Տարվա ապրանքանիշ

2008թ. սեպտեմբերի 4-ին Երևանի Մարրիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության պաշտոնական աջակցությամբ ՄԻԱԿ "Մաստեր" կենտրոնի կողմից սահմանված "Տարվա ապրանքանիշ" մրցանակի հերթական հանձնման արարողությունը: "Թերմոռոս-Ար" ընկերությունը ուրախ է հայտնել, որ այս տարի Lamborghini ընկերության (Իտալիա) կաթսաները արժանացան այդ պատվավոր մրցանակին: Հայաստանում Lamborghini ընկերության արտադրանքը ներկայացնում է "Թերմոռոս-Ար" ընկերությունը, որի Jaga ապրանքանիշն նույնպես արժանացել էր այս մրցանակին 2007թ-ին: Մրցանակը ընդունեց ընկերության տնօրեն պ-ն Խ. Քոթանջյանը: Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում "Մաստեր" Կենտրոնին մեր ներկայացրած ապրանքանիշերն ըստ արժանվույն գնահատելու համար:

Սեմինար նախագծողների հետ

2008 թ. հունվարի 25-ին «Թերմոռոս-Ար» ընկերության խանութ-սրահում տեղի ունեցավ հանդիպում մայրաքաղաքում գործող նախագծող ընկերությունների հետ: Հանդիպումը բաղկացած էր 3 մասից.
1. JAGA-Ջեռուցման նոր լուծումներ
2. Lamborghini-Կաթսաներ և հրածորաններ
3. Rhoss-Նոր ապրանքանիշ Հայաստանում՝ ներկայացված «Թերմոռոս-Ար» ընկերության կողմից Հանդիպման նպատակն ապագա փոխշահավետ համագործակցությունն ու նոր գործընկերներ գտնելն էր:

Մրցանակ համագործակցության համար

2007թ-ի դեկտեմբերի 28-ին "Թերմոռոս-Ար" ընկերության խանութ-սրահում մրցանակ շնորհվեց ընկերության հետ համագործակցող մոնտաժող Արմեն Պետրոսյանին, հիմնվելով տարեկան արդյունքների վրա: Որպես մրցանակ պրն. Պետրոսյանին շնորհվեց Lamborghini կաթսա:

«Թերմոռոս-Ար»-ը ներկայացման հովանավոր

2007թ. նոյեմբերի 19-21 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ռեժիսոր Ս.Սպիունին ներկայացրեց Ս. Մրոժեկի «Բաց ծովում» պիեսի վրա հիմնված «Ափ չի երևում» ներկայացումը: Գլխավոր դերերում հանդես էին գալիս Աշոտ Ադամյանը, Դավիթ Հակոբյանը և Գևորգ Հովակիմյանը: «Թերմոռոս-Ար» ընկերությունը հանդես եկավ, որպես ներկայացման հովանավոր:

«Թերմոռոս-Ար»-ը Մանկապատանեկան ֆիլմերի III միջազգային փառատոնի հովանավոր

2007 թ. հոկեմբերի 25-31 Երևանում հաջողությամբ անցկացվեց «Մանկապատանեկան ֆիլմերի III միջազգային փառատոնը»: Փառատոնի կազմակերպիչն է «Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար» Ռոլան Բիկովի ֆոնդը: Փառատոնին ներկա էին հյուրեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Աֆրիկայից: «Թերմոռոս-Ար» ընկերությունը հանդես եկավ, որպես փառատոնի հովանավոր:

ARMENIA EXPO 2007

2007թ.-ի սեպտեմբերի 14-17 Վ. Սարգսյանի անվ. Դինամո մարզադաշտի փակ դահլիճում տեղի ունեցավ Armenia Expo 2007 միջազգային առևտրա-արդյունաբերական ամենամյա ցուցահանդեսը: "Թերմոռոս-Ար" ընկերությունը ցուցահանդեսին` "Master" միջազգային Ինտեգրման Աջակցության Կենտրոնի տաղավարում ներկայացրեց "Տարվա ապրանքանիշ" դիպլոմին արժանացած Jaga դիզայն-մարտկոցները:

JAGA միջազգային էքսպորտ հանդիպում 2007

2007թ. հունիսի 18-24 "Թերմոռոս-Ար" ընկերության աշխատակիցները երրորդ անգամ (սկսած 2005թ.-ից) մասնակցեցին Բելգիայում JAGA ընկերության կողմից հրավիրված ամենամյա էքսպորտ գործընկերների հանդիպմանը: JAGA-ի էքսպորտ ցանցն ընդգրկում է 27-ից ավելի երկրներ Եվրոպայից, Ասիայից, ինչպես նաև ԱՄՆ-ն և Ավստրալիան: Հունիսի 19 և 20-ին գործընկերներն այցելեցին Դիփենբիք քաղաքում գտնվող JAGA-ի գործարանը, մասնակցեցին սեմինարների, ծանոթացան նորույթներին ու մասնագիտական հմտություններին: Հունիսի 22-ին ողջ խումբը մեկնեց Նիդերլանդներ, ուր ևս 2 օր անցկացրեց ջերմ ու ընկերական մթնոլորտում:

"Թերմոռոս-Ար"-ը` Միշա Մայսկու երևանյան համերգի հովանավոր

2007 թ. ապրիլի 29-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի շենքում, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկու համատեղ համերգը Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ: "Թերմոռոս-Ար" ընկերությունը հանդես եկավ, որպես համերգի հովանավոր:

Մաստեր-դաս Մոսկվայից ժամանած մասնագետների կողմից

2007 թ. ապրիլի 5-ին Թերմոռոս-Ար ընկերության խանութ-սրահում անցկացվեց մաստեր-դաս Մոսկվայից ժամանած մասնագետների կողմից: Սեմինարի հիմնական թեման ջեռուցման կաթսաների տեղադրման և շահագործման հմտություններն էին:

Սեմինար հրավիրված մոնտաժային խմբերի հետ

2007 թ. մարտի 28-ին "Թերմոռոս-Ար" ընկերության խանութ-սրահում անցկացվեց սեմինար ընկերության և հրավիրված մոնտաժային խմբերի հետ: Սեմինարը անցկացրեցին "Թերմոռոս-Ար" ընկերության մասնագետները:

Հավաստագրերի հանձնում շախմատի 2006 թ.-ի օլիմպիադայի հաղթողներին

2006թ. նոյեմբերի 16-ին Թերմոռոս-Ար ընկերության խանութ-սրահում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնում շախմատի 2006 թ.-ի օլիմպիադայի հաղթողներին (Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան և մարզիչներ՝ Արշակ Պետրոսյան ու Տիգրան Նալբանդյան): Հավաստագրերի համաձայն չեմպիոնները՝ Թեմոռոս-Ար ընկերության ծառայություններից օգտվելու ժամանակ, 600.000 դր. զեղչ կստանան:

Armenia Expo 2006

2006թ. սեպտեմբերի 8-11 "Թերմոռոս-Ար" ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվելիք ամենամյա "Armenia Expo" առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է Jaga և Lamborghini ապրանքանիշերը:

USAID - "Ջեռուցման տեխնոլոգիաներ" ցուցահանդես

2006 թ. մարտի 15-17 "Թերմոռոս-Ար" ընկերությունը հրավիրվել է մասնակցելու USAID-ի կողմից կազմակերպված "Ջեռուցման տեխնոլոգիաներ" ցուցահանդեսին, ուր հանդես է եկել իր բելգիական և իտալական արտադրության ջեռուցիչներով, կաթսաներով ու արմատուրով: Ցուցահանդեսի նպատակն էր ծանոթությունը Հայաստանի տարածքում ջեռուցմամբ զբաղվող ընկերությունների հետ՝ տվյալ ոլորտում հետագա ներդրումներ կատարելու համար: Ցուցահանդեսը տեղի է ունեցել ՀՀ կառավարության շենքում:

Armenia Expo 2005

2005թ. սեպտեմբերի 14-17 "Թերմոռոս-Ար" ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվելիք ամենամյա "Armenia Expo" առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է Jaga և Lamborghini ապրանքանիշերը:

"Թերմոռոս-Ար" ընկերության գործունեության առաջին տարեդարձը

2005թ. հուլիսին "Թերմոռոս" ընկերությունը նշեց իր 10-ամյակը, ինչպես նաև լրացավ "Թերմոռոս-Ար" ընկերության գործունեության առաջին տարեդարձը:

Armenia Expo 2004

 2004թ. "Թերմոռոս-Ար" ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվելիք ամենամյա "Armenia Expo" առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է "Jaga" և "Lamborghini" ապրանքանիշերը:

Թերմոռոս-Ար" ընկերության պաշտոնական բացումը Երևանում

2004թ. հուլիսի 21-ին Երևանում տեղի ունեցավ "Թերմոռոս-Ար" ընկերության պաշտոնական բացումը: Բացման իսկ առաջին օրվանից ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում բարձրակարգ ծառայություններ ջեռուցման, տաք և սառը ջրամատակարարման բնագավառում: Եվրոպական տասնյակ առաջատար ընկերություններ "Թերմոռոս-Ար" ընկերությանն են վստահել Հայաստանում ներկայացնել իրենց արտադրանքը: Բացման արարողությանը ներկա էին հյուրեր Մոսկվայից և Իտալիայից, ճարտարապետներ, նախագծողներ և շինարարներ Հայաստանից: "Թերմոռոս-Ար" ընկերությունը հանդիսանում է Մոսկվայում տասնամյակից ավելի փորձ ունեցող և մեծ վստահություն վայելող "Թերմոռոս" և "ԱՐ-սերվիս" ընկերությունների դուստր ձեռնարկությունը: