Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (UNIDELTA)


UNIDELTA ընկերությունն հիմնադրվել է 1973 թվականին։ Արտադրությունը սկսել է պոլիէթիլենային խողովակներից (HDPE), ջրագծերի, գազամուղների, ոռոգման և ջրման համակարգերի, հակահրդեհային պաշտպանության համակարգերի, արտահոսքի գծերի և ջեռուցման համակարգեր համար պոլիէթիլենային ցանցաթաղանթային խողովակներից։

Ներկայումս ընկերության տեսականում ներկայացված են ոչ միայն պոլիէթիլենային խողովակներ, այլ նաև պոլիպրոպիլենային կոմպրեսիոն կցամասեր, էլեկտրաեռակցման կցամասեր, մետաղապլաստիկ խողովակներ, ջրամատակարարման համակարգերի տեղադրման և մոնտաժաման համար մի շարք բաղադրիչներ և սարքավորումներ, երկրաջերմային ջեռուցման համակարգերի, հատակի տաքացման և հովացման համակարգեր համար բաղադրիչների լայն շրջանակ։


UNIDELTA ընկերությունն առաջատար է ինժեներական ոլորտում։ Այն ավելի քան 40 տարվա փորձ ունի նոր տեխնոլոգիաների կիրառման, բաղադրիչներից յուրաքանչյուրի արտադրական գործընթացի (UNI EN ISO 9001: 2000) յուրաքանչյուր փուլում սերտիֆիկացված բարձր որակի խողովակների և կցամասերի արտադրության մեջ։

UNIDELTA ընկերությունը միշտ կենտրոնանում է իր հաճախորդների կարիքների և հետաքրքրությունների վրա, ձգտում է ստեղծել և ներկայացնել նոր ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են ինժեներական համակարգերի շինարարության և մոնտաժման հեշտացմանը։

2013 թվականին UNIDELTA արտադրանքի տեսականին ավելի է ընդլայնվել։ Հաճախորդներին առաջարկվում է
«UNIDELTA IMPIANTI»՝ ապրանքային տեսականի ջեռուցման համակարգերի, օդորակման և երկրաջերմային ջեռուցման համար։

www.unidelta.it