Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (TERMINUS)


Terminus ընկերությունն արդեն 12 տարի է, ինչ չորանոցների և դիզայն մարտկոցների արտադրության առաջատարն է Ռուսաստանում և ԱՊՀ երկրների ամբողջ տարածքում։ Այսօր Terminus–ի մոդելային շարքն ներկայանում է ավելի քան 180 տեսակի ջրային և 20 տեսակի էլեկտրական չորանոցներով և դիզայն մարտկոցներով։ Terminus ընկերությունն ունի հավասարակշռված ապրանքային գիծ՝ սկսած ստանդարտ դասական մոդելներիցից մինչև դիզայներական մոդելներ։ Terminus դիզայն մարտկոցների մոդելավորման գործում մասնակցում է իտալական ինտերիեր դիզայներ՝ Անտոնիո Ռուդջերոն։ Ելնելով եվրոպական նորաձևության վերջին տենդենցներից՝ Անտոնիոն ստեղծում է դիզայն մարտկոցներ՝ ռուսական մտածելակերպի առանձնահատկություններին հարմարեցված, որոնք հեշտությամբ կհարմարեցվեն ցանկացած՝ նույնիսկ առավել նուրբ ինտերիերին։ Հետևաբար, յուրաքանչյուր սպառող կարող է հեշտությամբ գտնել իր համար հարմար գնի և դիզայնի մոդել։ Terminus ապրանքների պատրաստման մեջ օգտագործվում է կոնտակտառելիեֆային եռակցման բացառիկ տեխնոլոգիա։ Սվյալ սարքավորումներն նախագծված են Terminus ընկերության անհատական պատվերով։ Terminus ընկերությանն ապրանքների արտադրության մեջ օգտագործում է միայն բարձր որակի չժանգոտվող AISI 304L տեսակի պողպատ՝ ածխածնի ցածր պարունակությամբ։ Այս տեսակի պողպատն ունի յուրահատուկ որակային հատկանիշներ՝ գերազանց եռացվում է, գերազանց դիմադրում է կորոզիային և օքսիդացմանը։ Կարևոր առավելություներից այն է, որ Terminus–ի արտադրանքն պատրաստվում է ոչ պակաս քան 2 մմ պատի հաստությամբ խողովակներից։ Սա տասն անգամ ավել անվտանգության պաշար է ապահովում։ Խողովակն դիմացկուն է տաք ջրի մատակարարման համակարգում ճնշման հանկարծակի փոփոխություններին։ Terminus–ն այն առաջին ընկերություններից է, որ սկսել է կիրառել լազերային եռակցման մեթոդը ռուսական շուկայում։ Այս բարձր էֆֆեկտիվության տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել հալման բարձր խորության։ Թերի ազդեծության գոտին շատ փոքր է, եռակցման դեֆորմացիան կրճատած է նվազագույնի, իսկ եռակցման կարի ամրության գործակիցը հավասար է 1–ի։ Յուրաքանչյուր արտադրման արտադրանք անցնում է որակի եռակի վերահսկողություն՝ տեսողական մանրակրկիտ զննում, երկրաչափական չափերի հսկողություն, առկա ջրի 25 մթն ճնշման տակ հերմետիկության փորձարկում։

www.terminus.ru