Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (Styleboiler)


Styleboiler ընկերությունը մեծ փորձ ունի կենցաղային տաք ջրի պահպանման համար նախատեսված պողպատից ռեզերվուարների պաշտպանիչ պատյանների արտադրության ոլորտում։ Այս փորձը ձեռք է բերվել տաք ջրի արտադրության համար նախատեսված կուտակային ջրատաքացուցիչների նախագծման և արտադրության ոլորտում ավելի քան քսան տարվա գործարարությամբ զբաղվելու պատմության շնորհիվ։

Styleboiler–ն առաջարկում է էլեկտրական, գազի և փայտյա կուտակային և ծավալային ջրատաքացուցիչների լայն տեսականի, որոնց ռեզերվուարներն պատրաստված են չժանգոտող կամ էմալապատ պողպատից։ Այս արտադրանքն համապատասխանում է, ինչպես կենցաղային կամ արդյունաբերական, այնպես էլ ճարտարագիտական ցանցերում հանրային օգտագործման նպատակներով օգտագործվող տաք ջրի դիմաց դրված բոլոր պահանջներին։

Styleboiler ընկերության արտադրանքի գերազանց որակը առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործման հետ համատեղ ճշգրիտ նախագծման, հումքի մանրակրկիտ ընտրության արդյունքն է, այն նաև երաշխավորվում է կանոնավոր ստուգումներով, որ իրականացվում են արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Ապրանքների անվտանգությունն ու հուսալիությունն ապահովվում է գործող օրենքների և արդյունաբերական չափանիշների պահպանմամբ, ինչպես նաև համաձայն ISO 9001/2000 ստանդարտի հավաստագրմամբ, որը թույլ է տալիս բավարարել առավել առաջադեմ միջազգային շուկաների կարիքները։

www.styleboiler.it