Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (INDUSTRIE PASOTTI SpA)


Industrie Pasotti S.p.A. ընկերությունը ջեռուցման ալյումինե սարքավորումների խոշորագույն իտալական արտադրողն է Եվրոպայում։ Սկզբում ընկերությունը զբաղվում էր ավտոմոբիլային արդյունաբերության և կենցաղային տեխնիկայի համար սարքավորումների արտադրությամբ։ Հետագայում այդ արտադրությունը ընդլայնվելով համալրվեց գունավոր մետաղների ձուլմամբ։ Industrie Pasotti S.p.A.–ի գործարաններից մեկը, որ հագեցած է նորագույն սարքավորումներով, կառուցվել է 1972 թ–ին Պրևալլում, Բրեշիայի վարչական կենտրոնում՝ Իտալիայի հյուսիսում, հատուկ ձուլված ալյումինե մարտկոցների արտադրության համար։

Գործարանի ընդհանուր մակերեսը 40,000 մ 2: 
Այժմ գործարաններում աշխատում է ավելի քան 440 մարդ: 

Հումքի վերամշակում 
Ձուլման վառարաններ Ալյումինի ձուլում

Կեղտի և գազի արտաժայտքումների հեռացում 
Վառարանում հալած ալյումինը ենթարկվում է վերամշակման, որն անհրաժեշտ է ձուլվածքից կեղտի և գազերի հեռացման համար։

Որակի վերահսկում 

Մուտքային հումքի որակի վերահսկումն իր մեջ ներառում է ալյումինե ձուլվածքի քվանտոմետրիկ և մետալուրգիական փորձարկումներ, չքայքայող մեթոդով ձուլման թեստավորում և դրանց չափի վերահսկում։ 

Ձուլարան
Արտադրամաս տեսքը Ճնշման տակ ձուլման տարածք


Արտադրամասի սարքավորումներ 
Արտադրության համար օգտագործում են նորագույն մամլիչներ՝ 950-ից մինչև 2000 տոննա, լիովին ավտոմատացված աշխատանքային ցիկլով, ախտորոշիչ համակարգերով և ինքնավերահսկողությամբ հագեցած։

Մեխանիկական վերամշակման և հավաքման արտադրամաս 
Արտադրամասի տեսակ Մեխանիկական վերամշակման տարածք

Հիդրոփորձարկում 
Մեխանիկական վերամշակման ավտոմատ ցիկլը իր մեջ ներառում է՝ կոնտակտային զոդումը, ֆրեզերային աշխատանքները, կտրոցի կտրումը,  հղկումը և ապրանքների հավաքումն ու 100%  թեստավորումը համաձայն սերտիֆիկավորման կանոնների։ 

Ներկման գիծ 
Ներկման գիծ Անաֆորեզային ներկում

Էլեկտրոստատիկ ներկում 
Բոլոր IPS ռադիատորները ենթարկվում են կրկնակի ներկման ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։ Մինչ ներկվելն ներքին խցիկի մակերևույթը յուղազերծում և վերականգնում են (հեռացնում են օքսիդային թաղանթը) պահպանիչ շերտի ձգման (կլանման) բարելավման համար, որից հետո էլ տարածում են կորոզադիմացկուն ֆտորացիրկոնիումային  ծածկույթը։

Ներկի առաջին (հիմնական) շերտը տարածվում է անաֆորեզի մեթոդով, որն համարվում է պաշտպանական ծածկույթների կիրառման առավել առաջադեմ մեթոդ։ Երկրորդ (վերջնական) շերտը տարածվում է էպոկսիդապոլիեսթերային էմալներով էլեկտրաստատիկ մեթոդով։ Երկու լաքապատումներն էլ պոլիմերացվում են հատուկ վարառանում՝ 180 ° C–ի տակ։ 

Ներկվելուց հետո յուրաքանչյուր մարտկոց կրկին ենթարկվում է հիդրոփորձարկման՝ խտացումների հերմետիկության ստուգման նպատակով։


Փաթեթավորում 
Փաթեթավորման տարածք Փաթեթ

Նշում 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փաթեթավորմանը։ Յուրաքանչյուր մարտկոց նախքան փաթեթավորումը ստուգվում է և արտաքին թերությունների հայտնաբերման դեպքում՝ մերժվում: Մարտկոցների փաթեթավորումն իր մեջ ներառում է պաշտպանիչ թերմոդիմացկուն թաղանթի կիրառում, որն անհրաժեշտ է մարտկոցի՝ տեղադրման ընթացքում վնասվածքներից պաշտպանության համար, ինչպես նաև փաթեթավորում բազմաշերտ ստվարաթուղթից տուփի մեջ։

Պահեստավորում 
Պահեստ Ավտոմատացված փաթեթավորման մեքենա 

Բեռնաթափում պահեստից 
Օգտագործվող ներդիրները ամբողջ բարձրությամբ պաշտպանված են ստվարաթղթի անկյուններով և  ծածկված են պոլիէթիլենային թաղանթով՝ տեղափոխման ընթացքում ապրանքների ավելի հուսալի պաշտպանության համար։

Յուրաքանչյուր տարի գործարանը արտադրում է ավելի քան 7 մլն. բաժիններ։ Industrie Pasotti S.p.A.–ն մտնում է ձուլված ալյումինե ջեռուցման սարքավորումների եվրոպական արտադրողների առաջին եռյակ։

Ընկերության քաղաքականության հիմնական կողմն հանդիսանում է արտադրվող ապրանքների բարձր որակի և հուսալիության պահպանումը։ Դրան հասնելու համար, մի քանի տարի առաջ ներկայացվել է տեխնոլոգիական ինովացիոն ծրագիր, որը թույլ տվեց հասնել ավելի բարձր մակարդակի մեքենայացման, տեխնոլոգիաների և որակի, և, որպես հետևանք, Industrie Pasotti S.p.A.–ի ամբողջ արտադրանքը որակավորվեց ISO 9001:2008–ով։

«Թերմոռոս–Ար» ընկերությունն հանդիսանում է Industrie Pasotti S.p.A. գործարանի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանումում։