Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (Lamborghini)


Lamborghini ընկերությունը շուկայում հայտնի է ոչ միայն որպես էքսկլյուզիվ ավտոմեքենաների արտադրող, այլ նաև որպես ջեռուցման համար նախատեսված որակյալ սարքավորումների արտադրության ընկերություն։ Այս ընկերությունը մեծ է ինչպես իր կառուցվածքով, այնպես էլ չափսերով։ Իր զբաղեցրած տարածքներում, որ կազմում են  մոտավորապես 6000 մ2, գտնվում են գործարանը, ուսումնահետազոտական կենտրոնն ու գրասենյակները։

Lamborghini Calor S.p.A. ընկերությունն ներկայացված է աշխարհի 48 երկրներում և ունի 400 պաշտոնական ներկայացուցիչ և զարգացած դիստրիբյուտորական ցանց: Այրիչները, կաթսաներն ու ջրատաքացուցիչները նախատեսված են բնակարանների, գրասենյակների, ամառանոցների, պահեստների, գործարանների, և այլնի ինքնավար ջեռուցման և տաք ջրամատակարարման համար:

Մեծ առավելություն է հանդիսանում այն, որ «Lamborghini»–ն այն եզակի ընկերություններից է, որ թողարկվող սարքավորումների ամբողջ շրջանակն արտադրում են սեփական արտադրամասում։ Բարձր որակի մասին է խոսում այն փաստը, որ սարքավորումների 65%–ը արտահանվում է։

Lamborghini–ի ողջ արտադրանքը սերտիֆիկացված է։

Օգտագործման պարզությունն, արտադրանքի որակն ու հուսալիությունը  և Lamborghini–ի նախապատվությունը՝ հարգանք մարդկանց հանդեպ, սրանք են այն հիմնական չափանիշները, որոնք թույլ են տալիս վստահորեն նայել դեպի ապագա։