Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (Soler & Palau)


Գործունեության առաջին իսկ տարիներից սկսած, ընկերությունն զարգանում էր ինտենսիվ մշակման միջոցով՝ ինչպես օդափոխության այնպես էլ արտադրական տեխնոլոգիաների ոլորտներում։ Ներկայումս ընկերությունն ունի իր գործերի մի քանի տասնյակ արտոնագրեր։ Soler & Palau գիտահետազոտական կենտրոնը համալրված է արտադրանքի մոդելավորման և թեստավորման համար առավել առաջադեմ սարքավորումներով։ Ընկերությունում աշխատում են ավելի քան 3000 մարդ: Բոլոր գործարանների ընդհանուր արտադրական տարածքը կազմում է ավելի քան 200,000 քառակուսի մետր: Soler & Palau ընկերության գործարաններն տեղակայված են՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Նորվեգիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, ԱՄՆ–ում, Չինաստանում, Սինգապուրում, Ֆիլիպիններում, Մալայզիաում, Թայլանդում և Հնդկաստանում: Սարքավորումներն առաքվում են ավելի քան 100 երկրներ:

• Տեսականի՝ S & P բրենդի տակ Soler & Palau ընկերությունն արտադրում է օդափոխության սարքավորումների լայն շրջանակ, որոնք կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի՝ կենցաղային օդամուղներ, օդամուղներ կանալային համակարգերի համար, արդյունաբերական օդամուղներ, պայթյունապաշտպան օդամուղներ, ծխի արտաբերման օդամուղներ, օդափոխության համակարգեր, օդամուղներ կլիմայական համակարգերի արտադրության համար, օդային վարագույրներ , ջերմաօդամուղներ և ինֆրակարմիր մարտկոցներ։ Մեծ ուշադրություն է դարձվում էներգաարդյունավետ օդամուղների և կառավարման համակարգերի մշակմանն ու արտադրությանը։

• Անաղմուկ օդամուղներ՝ S & P–ն բացառիկ արտադրանք է հանդիսանում՝ ամբողջությամբ մշակված ընկերության մասնագետների կողմից։ S & P անաղմուկ օդամուղներն անգերազանցելի հնարավորություններ ունեն և առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց դասերում։

• Ընդարձակ պահեստային ծրագիրն ու լայն դիստրիբյուտորական ցանցն հնարավորություն են տալիս կրճատել ապրանքների փոխադրումների ժամկետները հաճախորդներին։

• Արտադրանքի որակը՝ Soler & Palau ընկերության համար որակի հարցն առաջնային նշանակություն ունի։ Արտադրության 100%–ն արտադրությունից հետո անցնում է գործիքային վերահսկողություն և համապատասխանում է բոլոր ընդունված միջազգային չափանիշներին։ Ընկերությունն ունի ISO-9001/2008 ստանդարտի համապատասխանություն։ Լաբորատորիան հավաստագրված է UNE 6650191 (EN 45001-89) ստանդարտների պահանջներին համապատասխան։ Ամբողջ արտադրվող ապրանքներն ունեն տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության վկայական և սանիտարահամաճարակային եզրակացություն, պայթյունապաշտպան օդամուղները՝ ԳՕՍՏ Ռ համապատասխանության վկայական և օգտագործման թույտվություն, ծխի արտանետման օդամուղներն՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վկայական։

www.solerpalau.com