Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ (RHOSS)


RHOSS S.p.a. ընկերությունն իտալական և համաեվրոպական շուկայում կենտրոնական օդորակման համակարգերի համար սարքավորումների արտադրության առաջատարներից մեկն է։ Իր արտադրանքը վաղուց առաջադրել է իրեն Եվրոպայում, որպես բարձր որակի սարքավորում։ Ընկերությունը, որ տանում է իր պատմությունը սկսած 1968 թ–ից, ներկայումս ունի արտադրական 50 000 մ 2 տարածք Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի մոտ, որտեղ և տեղակայված է ամբողջ արտադրությունը։

Տարածքների մեծ մասը զբաղեցված է բոլոր առկա տեսակների սառնարանային մեքենաների հոսքագծերով։ Ստանդարտ արտադրվող չիլերների մի շարքը կազմում է 5-ից 1630 կՎտ։ Ամբողջ արտադրանքը, պարտադիր եվրոպական և ռուսական հավաստագրերից բացի, սերտիֆիկացված է EUROVENT–ով, որը հաստատում է փաստացիների լիարժեք համապատասխանությունը հայտարկված պարամետրերին։ Բոլոր հոսքագծերը վեջանում են թեստային խցիկներով, որտեղ սառցարանային մեքենաները՝ արտադրական ցիկլի ավարտից հետո, լիովին փորձարկվում են ըստ իրենց պարամետրների գործող ռեժիմներին համապատասխանության։

Սարքավորումների արտադրության մեջ օգտագործվում են լավագույն բաղադրիչներ՝ նույնիսկ ամենափոքր ձեռք բերված մասերն ընտրվում են մեծ խնամքով։

Շատ առումներով դա հնարավոր դարձավ RHOSS ընկերության կողմից 2005 թ–ին Եվրոպայում երկրորդ ամենամեծ՝ 1000 մ 2 տարածքով, փորձարկման լաբորատորիայի շինարարաությունից հետո, որն արդեն 2006 թ–ի մայիսին անցավ EUROVENT սերտիֆիկավորում, ինչը թույլ է տալիս լիովին վստահել փորձարկման բոլոր արդյունքներին։ Լաբորատորիան ունի երկու թեստավորման խցիկ 40–ից 1500 կՎտ հզորությամբ ֆանկոյլերի և չիլերների փորձարկման համար, թույլ է տալիս արտաբերել այնպիսի պարամետրերի միաժամանակ չափումներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանը, ճնշումը, ձայնային հզորությունըն ու շատ ուրիշներ պարամետրներ՝ ավելի քան 100 տարբեր սենսորների օգտագործմամբ։ Թեստային խցիկի միջոցով ստեղծվող ջերմաստիճանային միջակայքը կազմում է -15 ° C–ից մինչև + 50 ° C։ Այս լաբորատորիայի շնորհիվ RHOSS S.p.a. ընկերությունը, ինչպես արտադրությանը նախապատրաստվող նոր արտադրանքի, այնպես էլ օգտագործվող բաղադրիչների մեծ քանակությամբ գործնական հետազոտություններ է անցկացնում։ Բացի այդ, տվյալ լաբորատորիան թույլ է տալիս RHOSS S.p.a. ընկերությանը մշակել հատուկ տեսակի սառցարանային մեքենաներ ըստ հաճախորդների պահանջների։

Ունենալով մեծությամբ երկրորդ լաբորատորիան Եվրոպայում, ընկերությունն՝ Իտալիայի առաջատար պրոֆիլային հաստատությունների հետ համատեղ, ակտիվ գիտական և հետազոտական աշխատանքներ է տանում։ RHOSS S.p.a.–ն նաև կենտրոնական օդորակման համակարգերի շուկայում այն սակավաթիվ ընկերություններից է, որոնք կարող են առաջարկել սպառողին կենտրոնական օդորակման սարքավորումների ամբողջ շարքը մեկ բրենդի մեկ արտադրողից։ Բացի այդ, RHOSS S.p.a. ընկերությունը նաև արտադրում է ֆանկոյլներ և օդափոխության համակարգեր:

www.rhoss.com