Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Ապրանքանիշ


APE 60–ական թվականներին Անջելո Պեն (Angelo Pe) բացում է ջրամատակարարման և կոյուղու կցամասերի համար արույրե արտադրանքի արտադրության իր գործը։ Ընկերությունը կոչվում էր «Պե Անջելոյի արհեստանոց» և ուներ ընտանեկան բնույթի անհատ ձեռնարկության կարգավիճակ։
DAB «DAB PUMPS» իտալական ընկերությունը, որն արտադրում է պոմպային սարքավորումներ
IMERA Ավելի քան 40 տարի «Aquasystem» ընկերությունն IMERA ապրանքանիշի տակ արտադրում է հուսալի և անվտանգ ընդլայնման բաքեր ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման համար։ Ընկերությունն համափոխարինելի մեմբրաններով ընդլայնման բաքերի առաջին իտալական արտադրողներից էր։
INDUSTRIE PASOTTI SpA Industrie Pasotti S.p.A. ընկերությունը ջեռուցման ալյումինե սարքավորումների խոշորագույն իտալական արտադրողն է Եվրոպայում։
JAGA Բելգիական JAGA ընկերությունը ջեռուցման սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողն է։
KME «KME Group»–ը պղնձից և պղնձե համաձուլվածքներից ապրանքների արտադրության և խթանման եվրոպական արդյունաբերական կոնցեռն է, որն այս ոլորտում աշխարհում առաջատար դիրք է գրավում։
Lamborghini Lamborghini ընկերությունը շուկայում հայտնի է ոչ միայն որպես էքսկլյուզիվ ավտոմեքենաների արտադրող, այլ նաև որպես ջեռուցման համար նախատեսված որակյալ սարքավորումների արտադրության ընկերություն։ Այս ընկերությունը մեծ է ինչպես իր կառուցվածքով, այնպես էլ չափսերով։ Իր զբաղեցրած տարածքներում, որ կազմում են  մոտավորապես 6000 մ2, գտնվում են գործարանը, ուսումնահետազոտական կենտրոնն ու գրասենյակները։
Rapido 1896 Վիլհելմ Պֆալն հիմնադրեց ձեռնարկություն, որը զբաղվում էր տարբեր մեքենաների մասերի արտադրությամբ։ Սակայն որոշ ժամանակ անց, նոր դարաշրջանի սկզբին, ընկերությունն վերակազմավորվում է ջերմափոխանակիչների արտադրության։ Եվ արդեն 1910 թվականին պատրաստվեց Rápido բրենդի պինդ վառելիքով աշխատող առաջին ջեռուցման կաթսան։ Այսպիսով սկիզբ դրվեց Rápido ընկերության ժամանակակից ջեռուցման սարքավորումների արտադրությանը, որը մոտ 100 տարվա փորձ ունի ջեռուցման և տաք ջրի պատրաստման բնագավառում։
REFLEX «Reflex Winkelmann GmbH» (Գերմանիա) ընկերությունն ընդլայնման մեմբրանային բաքերի առաջատար արտադրողն է
RHOSS RHOSS S.p.a. ընկերությունն իտալական և համաեվրոպական շուկայում կենտրոնական օդորակման համակարգերի համար սարքավորումների արտադրության առաջատարներից մեկն է։
Soler & Palau Soler & Palau ընկերությունը հիմնադրվել է 1951 թ-իn երկու ինժեներների` Ջոզեֆ Պալաույի և Էդուարդ Սոլերի կողմից, իսպանական Ռիպոլ քաղաքում (նահանգ Ժիրոնա), որտեղ և այժմ գտնվում է հիմնական արտադրական համալիրը, որը բաղկացած է 2 գործարաններից և հետազոտական կենտրոնից։
Styleboiler Styleboiler ընկերությունը մեծ փորձ ունի կենցաղային տաք ջրի պահպանման համար նախատեսված պողպատից ռեզերվուարների պաշտպանիչ պատյանների արտադրության ոլորտում։ Այս փորձը ձեռք է բերվել տաք ջրի արտադրության համար նախատեսված կուտակային ջրատաքացուցիչների նախագծման և արտադրության ոլորտում ավելի քան քսան տարվա գործարարությամբ զբաղվելու պատմության շնորհիվ։
TERMINUS Terminus ընկերությունն արդեն 12 տարի է, ինչ չորանոցների և դիզայն մարտկոցների արտադրության առաջատարն է Ռուսաստանում և ԱՊՀ երկրների ամբողջ տարածքում։ 
Tuxhornarmaturen Tuxhornarmaturen ընկերությունը առաջատար գերմանական արտադրողներից է, որը արտադրում է պոմպեր, փականներ և կցամասեր կաթսայատան արագ հավաքման համար, արևային, ջերմային և ջեռուցման համակարգերի հիդրավլիկ վերահսկողության համար, ինչպես նաև համակարգեր խմելու ջրի տաքացման համար։
UNIDELTA UNIDELTA ընկերությունն հիմնադրվել է 1973 թվականին։ Արտադրությունը սկսել է պոլիէթիլենային խողովակներից (HDPE), ջրագծերի, գազամուղների, ոռոգման և ջրման համակարգերի, հակահրդեհային պաշտպանության համակարգերի, արտահոսքի գծերի և ջեռուցման համակարգեր համար պոլիէթիլենային ցանցաթաղանթային խողովակներից։
UPONOR Uponor ընկերության պատմությունը սկսվեց 1918 թվականի օգոստոսի 13-ին, երբ Աուկուստի Ասկո-Ավոնիուսը Լահթի քաղաքում հիմնադրեց իր ատաղձագործական արհեստանոցը, որը տեղակայված էր Հելսինկիից հարյուր կմ դեպի հյուսիս՝ Ֆինլանդիայում։ Ակուստին աղքատ ընտանիքից էր, բայց հեռատես նորարար-ձեռնարկատեր, որի համեստ ատաղձագործական արհեստանոցը շուտով վերաճեց սկանդինավյան երկրներում խոշորագույն կահույքի մատակարարի և կահույքի վաճառքի գծով ամենամեծ մանրածախ ցանց ունեցող ընկերությանը Եվրոպայում։ 1930–ականներից սկսած նրա «Ասկո» ընկերությունն հանդիսանում էր ավելի լայն ճանաչում ունեցող ֆիննական ապրանքանիշերից մեկը։