Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


Կազմակերպության մասին


 
 «Թերմոռոս-Ար» հիմնադրվել է 2004թ. և հանդիսանում է ՌԴ հայտնի «Թերմոռոս» և «Ար-սերվիս» ընկերությունների համատեղ դուստր-ձեռնարկություն: Այսօր «Թերմոռոս-Ար» ընկերությունը ՀՀ արդյունաբերողների և գործարարների, ինչպես նաև ՀՀ ճարտարապետների և շինարարների միությունների պատվավոր անդամ է: Ընկերության առաջնային խնդիրն է բնակչությանն ապահովել անվտանգ, հուսալի ջեռուցման համակարգերով, տեխնիկապես և էսթետիկորեն ներդաշնակ ջեռուցման սարքերով և մատուցել բարձրորակ ծառայություններ: «Թերմոռոս-Ար» ընկերությունն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի՝ իր առաջարկած ապրանքատեսականու և ծառայությունների բարձր որակի համար:

 Լինելով մի շարք աշխարհահռչակ կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Թերմոռոս-Ար»–ն իրականացնում է բացառիկ նախագծեր որակյալ ապրանքատեսականիով:

 Նախագծային փուլում «Թերմոռոս-Ար»–ի մասնագետներն ապահովում են հաճախորդի պահանջներին համապատասխան խորհրդատվություն՝ հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ոճային նախասիրությունները:

 Իրականացվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Ընկերության մշակած հրատապ արձագանքման գործելաոճի արդյունքում ցանկացած խնդիր կարճ ժամանակներում համապատասխան լուծում է ստանում:

 «Թերմոռոս-Ար»–ն իրականացնում է նաև մեծ շինությունների ջեռուցման համար նախատեսված կաթսայատների կառուցման աշխատանքներ:

 «Թերմոռոս-Ար»–ն ապահովված է եվրոպական ամենահայտնի մատակարարներից ներկրվող կցամասերով, որոնք թույլ են տալիս շտկել ջեռուցման սարքերի հետ կապված յուրաքանչյուր անսարքություն կարճ ժամկետներում:

 «Թերմոռոս-Ար»–ի գործունեությունը մեր հանրապետությունում բազմիցս է ներկայացվում հանրության լայն շրջանակներին տեղական և միջազգային տարաբնույթ ցուցահանդեսների ժամանակ, իսկ երկրում իրականացվող որակի գնահատման ազգային մրցանակաբաշխություններին ընկերությունը ոլորտում մշտապես նվաճում է լավագույնի տիտղոսը:

 Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային. Ահա «Թերմոռոս-Ար»–ի սկզբունքային մոտեցումը՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի շուկայում, ինչն էլ մեկ անգամ ևս բնութագրում է ընկերության որդեգրած կարգախոսի էությունը՝

Թերմոռոս-Ար՝ ջեռուցման արվեստ