Օդի խոնավություն:

Մթնոլորտային ճնշում:

Քամու արագություն:


ՆԱԽԱԳԾՈՒՄ


 
«Թերմոռոս-Ար» ընկերության տարբերակիչ առանձնահատկությունն է հաճախորդների խնդիրների լուծումներին համապարփակ մոտեցումը: Ընկերության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս կատարել ճարտարապետաշինարարական և ինժեներական գրեթե ցանկացած օբյեկտի նախագծում՝ պահեստային տարածքներից մինչև առևտրի ու ժամանցի և սպորտի ու հանգստի համալիրներ, վարչական շենքերից արդյունաբերական օբյեկտներ, բազմահարկ ավտոտնակներից մինչև ժամանակակից ենթակառուցվածքով քոթեջային ավաններ։

«Թերմոռոս-Ար» ընկերության կառույցում գործում են մի խումբ բարձր որակավորում ունեցող նախագծողներ նախագիծերի գլխավոր ինժեների ներքո։ Նախագծային թիմն աշխատում է այնպիսի ուղղություններով ինչպիսիք են՝ ջեռուցման համակարգեր, տաք և սառը ջրամատակարարում, ջրահեռացման համակարգեր, արդյունաբերական և կենցաղային քիմիական ջրապատրաստում, օդափոխության համակարգեր, օդորակում և սառեցում։